ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսկ ինչո՞ւ ներել

Իսկ ինչո՞ւ ներել
26.09.2014 | 11:34

Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` հսկա պարկը շալակած: Ափի մոտ կանգնած փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է.
-Եղբա՛յր, պարկդ թող ու մտիր նավակ: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի փրկության ափ:
Արհեստավորը պատասխանում է.
-Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն լցված է այն քարերով, որոնցով քաղաքի մեր բնակիչներն ինձ հարվածել են ու ցավ պատճառել: Իսկ ես դրանք հավաքել եմ ու մյուս ափ պիտի անցկացնեմ, որ նույն քարերով ինձ ցավ պատճառողներին հարվածեմ:
-Եղբա՛յր, դու այդպես և՛ նավակը կխորտակես, և՛ ինձ, և՛ քեզ, քո պարկի հետ միասին: Արդ, դատարկիր այն ու նավակ մտիր:
Սակայն արհեստավորը պարկը դնում է գետնին, բացում պարկի բերանը, հանում տարբեր չափերի քարերն ու մինչև հիմա որոշում, թե ինչ մեծության և չափի քարերը թողնի իր պարկում։
Պարկերը շալակած երկնքի արքայություն մտնելն անհնար է, մանավանդ, երբ թշնամին մեղքի միջոցով ներխուժել է մեր կյանք, իսկ մենք դեռևս որոշում ենք, թե ինչ չափի քարեր թողնել մեր պարկում։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ